Դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող է «Օմիկրոն» շտամը Հայաստան չմտնել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար
Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին սպասվում է Pfizer- ի պատվաստանյութերի առաջին խմբաքանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամ չի արձանագրվել։ Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց նաև դա է անխուսափելի։ Ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող է այդ շտամը Հայաստան չմտնել»,– ասաց նա` միաժամանակ շեշտելով, որ եթե պատվաստումները նույն ծավալով շարունակվեն` ներառյալ խթանիչ դեղաչափերի ներարկումները, ճգնաժամից հնարավոր կլինի խուսափել։

Փաշինյանըհայտնեց, որ Հայաստանում այսօր առկա են բոլոր տեսակի պատվաստանյութերը, իսկ առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին սպասվում է նաև Pfizer- ի պատվաստանյութերի առաջին խմբաքանակը։
Հայաստանում գրիպի նոր տեսակով հոսպիտալացվել է շուրջ 600 քաղաքացի. նախարար
Հիշեցնենք` դեկտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 1.2 մլրդ դրամ էր հատկացրել առողջապահության նախարարությանը` Pfizer-ի պատվաստանյութի 200 000 դեղաչափ գնելու նպատակով։
Հայտնի են «Օմիկրոնի» ամենատարածված ախտանշանները
Բացիայդ տարեվերջին Պորտուգալիան Հայաստանին Pfizer-ի պատվաստանյութի 40 000 դեղաչափ էր տրամադրել, որի հետ կապված ծախսերը հոգալու է ԵՄ-ն։