ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հայտնի բլոգեր և երգիծաբան Ռոման Կագրամանովը «ДаДа — НетНет» YouTube-շոուի ընթացքում հաղորդավար Նատաշա Գասախանովայի հետ քննարկել է ռուսական շոու-բիզնեսի աստղերին։
Իհարկե, խոսվել է նաև Դավիթ Մանուկյանի և Օլգայի Բուզովայի հարաբերությունների մասին։
Նատաշայի այն հարցին, թե ինչու բաժանվեցին Դավան ու Օլգան, Ռոման պատասխանել է․ «Նախևառաջ, ես չեմ հասկանում, թե ինչու էին նրանք միասին»։
Նրա խոսքով՝ երգչուհին շատ արագ է սիրահարվում, և, ինչպես երևում է, ոմանք դրանից օգտվում են։
«Մենք բոլորս դեմ ենք։ Դա կոլաբորացիա էր` շահից ելնելով։ Մարդը շատ բան ստացավ»,-ասել է նա։
Տիկտոկերը խոստովանել է, որ հաղորդավարուհին Դավայից բաժանվելուց հետո ամբողջ գիշեր լաց է եղել՝ փորձելով հասկանալ, թե արդյոք իրեն առհասարակ սիրել են։
Դավայի մասին TikTok-ի աստղը նշել է․«Դավային ատում է ամբողջ շոու բիզնեսը, բացի Կիրկորովից»։
Ռոման Կագրամանովի համար բացարձակ անհասկանալի են Դավայի տեսահոլովակները, որտեղ նա ցուցադրաբար բարեգործությամբ է զբաղվում, այն էլ՝ թիրախավորված գովազդ մատուցելով։ Կագրամանովի կարծիքով՝ դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու այդ ձևը բացարձակապես անընդունելի է։
Խոսելով հռչակի մասին` Ռոման ինքն իրեն հարց է տվել՝ արդյո՞ք իրենք՝ բլոգերները, ունեն այդ հռչակը։ «Մեզ ամբողջ աշխարհը չի ճանաչում»,-ասել է նա։
«Դավային ճանաչում են։ Ոչ ամբողջ աշխարհում, բայց Հայաստանում գիտեն։ Իսկ Հայաստանը ի՞նչ վատ ամբողջ աշխարհ է»,-հարցրել է Նատաշան։ Ինչին բլոգերը պատասխանել է․«Իհարկե ամբողջ աշխարհն է։ Ես սիրում եմ Հայաստանը։ Դա իմ երկիրն է, իմ աշխարհը»։