Արթուր Դավթյանը Մոսկվա կմեկնի

Արթուր Դավթյան
ՀՀ գլխավոր դատախազը կմասնակցի ՌԴ դատախազության կազմավորման 300-ամյակի միջոցառումներին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունվարի 11-13-ը Մոսկվայում կմասնակցի Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: ՀՀ վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։
Արթուր Դավթյանն ԱՊՀ գործընկերներին է ներկայացրել Հայաստանում կատարված բարեփոխումները
Նշվում է, որ Դավթյանի հետ միասին ՌԴ կմեկնեն գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանն ու գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը:
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Վլադիվոստոկ քաղաքում 2021–ի սեպտեմբերի 2-ից 4-ը անցկացվող Արևելյան տնտեսական 6-րդ համաժողովին։