Առգրավվել է 955 հատ սիգ. ուժեղացված հսկողության աշխատանքներն ամփոփվել են

Սիգ. Արխիվային լուսանկար
Սիգի ձվադրման շրջանում վերահսկողական աշխատանքների համար ոստիկանության կողմից տրամադրվել է ճանապարհային ոստիկանության 1 ավտոմեքենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. 2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ. հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սիգի վաճառքի և տեղափոխման 11 դեպք։ Տեղեկությունը հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը` հավելելով, որ ամփոփվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները։
Մինչև հունվարի 4-ն առգրավվել է 955 հատ սիգ և 1 իշխան տեսակի ձուկ:
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդգծել է, որ անկախ որոշ ընթացիկ խնդիրների, նկատելի է գործողությունների համադրված իրականացման պրակտիկա, ինչը տալիս է իր արդյունքը։
Սերունդները պետք է կարողանան օգտվել բարիքներից. փոխնախարարը` խեցգետնի որսի արգելքի մասին
Ի դեպ, վերահսկողական աշխատանքների համար ոստիկանության կողմից տրամադրվել է ճանապարհային ոստիկանության 1 ավտոմեքենա իր անձնակազմով։
Հիշեցնենք, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված` 2021 թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թ. հունվարի 15-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։