Ողբերգական դեպք Երևանում. Հյուսիս–հարավ ավտոճանապարհին տղամարդն ընկել է ջրատարը և մահացել

Փրկարարներ, արխիվային լուսանկար
Ականատեսներից մեկն ասել է, որ տեսել է, թե ինչպես է տղամարդն ընկել կամրջից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Նոր կառուցվող Հյուսիս–հարավ ավտոճանապարհին` Տիչինա–Շերամի փողոցների խաչմերուկում, ճանապարհաշինարարների անփութության պատճառով քաղաքացին ընկել է ջրատարը և մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ժամը 19։50-ի սահմանում ահազանգ է ստացել, որ նշված խաչմերուկում, կամրջի տակ անցնող ջրատարում դի կա։ Դեպքի վայր մեկնած փրկարարները տղամարդու դին դուրս են բերել ճոպանի միջոցով։
Ոստիկանները փորձում են պարզել մահացածի ինքնությունը։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, և, ըստ նախնական տեղեկությունների, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Արտառոց դեպք Արարատի մարզում. ննջասենյակում 50-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Ականատեսներից մեկն ասել է, որ տեսել է, թե ինչպես է տղամարդն ընկել կամրջից։
Ըստ կայքի` եթե շինարարական կազմակերպությունը մինչ շահագործումը պաշտպանիչ արգելապատնեշներ տեղադրեր, ապա նման բան տեղի չէր ունենա։
Երևանի Սասունցի Դավթի հրապարակում տղամարդու դի է հայտնաբերվել