Թուրքական լիրան կրկին արժեզրկվել է

Թուրքական լիրա
Թուրքիայի ֆինանսների նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ մոտ ապագայում ազգային արժույթը կկայունանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է 4 տոկոսով, թեև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ տնտեսական վատագույն ցնցումներն արդեն անցյալում են։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը:
Ըստ հաղորդագրության` դոլար-լիրա փոխարժեքը հասել է հասել է 13,5–ի։
Ավելի վաղ Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդին Նեբատին հայտարարել էր, որ մոտ ապագայում ազգային արժույթը կկայունանա։
Հիշեցնենք` թուրքական արժույթը, որն անցյալ տարվա սկզբին սակարկվում էր մեկ դոլարի դիմաց 7,4 լիրա փոխարժեքով, մեկ տարվա ընթացքում գրեթե 50 տոկոսով արժեզրկվել էր, իսկ նոյեմբերի 23-ին նվազել էր 16 տոկոսով: Մեկ օրում լիրայի նման կտրուկ անկումը վերջին 20 տարվա ընթացքում առավելագույնն էր դարձել։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ նոյեմբերի 18-ին Թուրքիայի կենտրոնական բանկը որոշել էր հաշվարկային դրույքը 16 տոկոսից նվազեցնել մինչև 15 տոկոս, ինչից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եթերում կրկին հանդես էր եկել հաշվարկային դրույքը կրճատելու օգտին՝ պնդելով, որ դա կհանգեցնի գնաճի նվազման:
Թուրքիայում բարձրացել է բնական գազի սակագինը
Ստամբուլում էժան հացի հերթեր են, լիրան շարունակում է անկում ապրել. քաղաքապետը դժգոհ է