Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը տեղի կունենա հունվարի 12-ին. դաշինքից հաստատել են

ՆԱՏՕ–ի անդամ երկրների դրոշները
Ավելի վաղ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ գումարելու առաջարկ է արել ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. ՆԱՏՕ-ում հաստատել են հունվարի 12-ին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի անցկացումը: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով դաշինքի ներկայացուցչի հայտարարությանը։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որպես Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նախագահ, 2022 թվականի հունվարի 12-ին խորհրդի հանդիպում է հրավիրել», - նշված է հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է ՆԱՏՕ-ի հետ անվտանգության շուրջ բանակցությունների գլխավոր թեմաները
Նշվում է, որ «ՌԴ-ի հետ երկխոսությունը պետք է իրականացվի փոխադարձության հիման վրա ու պատասխանի ռուսական գործողությունների վերաբերյալ ՆԱՏՕ-ի մտահոգություններին»:
Հունվարի 12-ին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի խորհրդակցություն էր հրավիրել դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
ԵՄ–ն չի կարող այլընտրանք լինել ՆԱՏՕ–ին. Թուրքիայի արտգործնախարար
Ռուսաստանի ԱԳՆ -ն դեկտեմբերի վերջին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները կարող են կայանալ հունվարի 10-ին, իսկ ՆԱՏՕ-ի հետ՝ հունվարի 12-ին, սակայն այդ պահին ապագա խորհրդակցությունների բոլոր ասպեկտների վերաբերյալ վերջնական ու ամբողջական պայմանավորվածություններ չկային:
Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է` երբ կկայանա Ռուսաստան–ՆԱՏՕ խորհրդակցությունը
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել էր ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին` Ռուսաստանի պայմանագրերի նախագծերը: Փաստաթղթերից հետևում էր, որ դաշինքը պետք է հրաժարվի Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի, Անդրկովկասի ու Կենտրոնական Ասիայի այլ պետությունների տարածքում ցանկացած ռազմական գործունեություն ծավալելուց: