Մելանյա Թրամփն աճուրդի է հանում իր գլխարկը

ԱՄՆ նախկին նախագահի կնոջ գլխարկը կարել է դիզայներ Էրվե Պիերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, պատրաստվում է աճուրդի հանել այն գլխարկը, որով նա 2018 թվականին ներկայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ԱՄՆ կատարած պետական այցի ժամանակ: Համապատասխան հայտարարությունը Թրամփը հրապարակել Է Twitter-ի իր էջում։
Աճուրդը, որը տեղի կունենա հունվարի 11-25-ը, կրում է «Head of State Collection» («Պետության ղեկավարի հավաքածու») անվանումը: Մեկնարկային գները սահմանվել են 250 հազար դոլարի մակարդակում։
Նշվում է, որ գլխարկի հեղինակը դիզայներ Էրվե Պիերն է։
Հիշեցնենք` Մակրոն զույգի պետական այցը կայացել էր 2018 թվականի ապրիլին։ Հյուրերին ընդունել էին մեծ շուքով, իսկ Մելանյա Թրամփը նախագահական զույգին դիմավորել էր սպիտակ կոստյումով ու նրբագեղ գլխարկով:
Դասական դարձած համբույրներ. լուսանկարներ, որոնք երբեք չեն մոռացվի