Կոտայքի Արզական գյուղում այրվել է 200 հակ անասնակեր

Հրշեջ մեքենա. Արխիվային լուսանկար
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Կոտայքի Արզական գյուղում 200 հակ անասնակեր է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հունվարի 4-ին, ժամը 00։41-ին։ Տեղեկացրել են, որ Արզական գյուղի Թեղենիքի խճուղու տներից մեկին կից այրվում են փայտեր։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արզական գյուղի Թեղենիքի խճուղու տներից մեկի բակում այրվում է անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:25-ին, մարվել՝ 04:12-ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։
Խաբարովսկում երթուղային ավտոբուս է այրվել