ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետը ստուգայց է կատարել

ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետը ստուգայց է կատարել
Գեներալ-մայորը ստուգել է զորամասերում ծառայության կազմակերպման ընթացքն ու տվել համապատասխան հանձնարարականներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոնվարի – Sputnik. ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն ամանորյա տոնական օրերին այցելել է N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Այցի ընթացքում գեներալ-մայորը ստուգել է զորամասերում ծառայության կազմակերպման ընթացքն ու զինծառայողների պատրաստության աստիճանը, տվել համապատասխան հանձնարարականներ։
ՔԿ-ն հայտնել է՝ ինչու է կալանավորվել գերությունից վերադարձած կապիտան Խաչատրյանը
Նա շնորհավորել է անձնակազմին Ամանորի կապակցությամբ և խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած հրետանավորներին։
Զոհված զինվորն ապրում էր բազմազավակ ընտանիքում. Մովսեսի 2 եղբայրներն այս պահին բանակում են