Հավատալու և չհուսալքվելու պատգամներ. Էդգար Գյանջումյանն այցելել է Զինվորի տուն

Զինվորի տուն այցելած հայտնի կոմպոզիտորն իր ստեղծագործություններով փորձում է տղաների օրը տոն դարձնել։
Sputnik
Անվանի կոմպոզիտոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն (առավել հայտնի` Զինվորի տուն) և իր ստեղծագործություններով ուրախացրել կենտրոնում բուժում ստացող տղաներին։ Հանդիպման տեսանյութից մի հատված հրապարակվել է վերականգնողական կենտրոնի Facebook-ի էջում։
Տեսանյութում Գյանջումյան երգում է իր ստեղծագործություններից մեկը՝«Հայրենիքը», որի խոսքերի հեղինակը ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանն է։
«Էդգար Գյանջումյանը իր հին ու նոր երգերով, հավատալու և չհուսալքվելու պատգամներով էր այսօր եկել տղաներին այցի»,- նշված է հրապարակման մեջ։
Հոգևոր ամրոց․Սրետենյան վանքի երգչախումբը ելույթ է ունեցել «Զինվորի տանը»
Նշենք, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին հաճախ են այցելում հայտնի մարդիկ և փորձում նրանց օրը տոն դարձնել։
Ավելի վաղ տղաներին այցելել էին ճանաչված դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը և երգչուհի Սոֆի Մխեյանը։