ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Telegram–ի օգտատերերը հայտնում են, որ մեսենջերը խափանումներով է աշխատում։ Տեղեկությունը հայտնում է Downdetector կայքը, որը հետևում է հայտնի ինտերնետ-ռեսուրսների խափանումներին:
Երևանի ժամանակով 20։20–ի դրությամբ գրանցվել է 486 բողոք։ Օգտատերերի 50%–ը բողոքում է հավելվածի աշխատանքի խափանումից, 36%–ը՝ սերվերին միանալու, ևս 14–ը ՝ հաղորդագրություններ ուղարկելու հետ կապված խնդիրներից:
Խափանումների են բախվել մասնավորապես Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Շվեյցարիայի բնակիչները։ Խնդիրը նկատվել է նաև Հայաստանի տարածքում։
Նշենք, որ նման խնդիր էր առաջացել նաև նախորդ տարվա վերջին` դեկտեմբերի 27-ի երեկոյան։
Telegram մեսենջերը թույլ է տալիս հաղորդագրություններ, լուսանկարներ ու տեսագրություններ փոխանակել բազմաթիվ ձևաչափերով: Այն ստեղծվել է 2013 թվականին «Վկոնտակտե» սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովի կողմից։