Ֆրանսիայի հարավում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել

Ֆրանսիացի մասնագետների խոսքով՝ վիրուսային գենոմի հետազոտությունը 46 մուտացիա է բացահայտել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Մարսելում ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի մասնագետները կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել։ Այն, ամենայն հավանականությամբ, առաջացել է Կամերունում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ֆրանսիացի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է MedRxiv բժշկության ոլորտում գիտական հոդվածների նախնական հրապարակումների հարթակում:
Լիոնել Մեսսին վարակվել է կորոնավիրուսով
Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող քաղաքի 12 բնակիչների մոտ կորոնավիրուսի տարբերակների հետ կապված մուտացիաների որոշման թեստերը «ոչ տիպային համադրություն» են ցույց տվել: Գիտնականները նշում են, որ առաջին անգամ կորոնավիրուսի նոր տարբերակը, որը սահմանված է որպես B. 1. 640. 2, հայտնաբերվել է 2021 թվականի նոյեմբերին տղամարդու մոտ, որը վերադարձել է Կամերունից։ Վիրուսային գենոմի վերլուծությունը բացահայտել է 46 մուտացիա։
Գենոմի մուտացիաները վկայում են նոր տարբերակի մասին, որը կոչվել է համալսարանի անունով՝ IHU։