ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ճանաչված դիմահարդար Գոհար Ավետիսյանը, ըստ լուրերի, բաժանվել է երկրորդ ամուսնուց՝ Սերգեյից։Instagram-ի էջի նրա հետևորդները, որ մի քանի օր շարունակ բոլոր նկարների մեկնաբանություններում հարցուփորձ էին անում, թե որտեղ է Սեգեյը, հիմա վստահ են, որ զույգը բաժանվել է։
Հետևորդների աչքից չի վրիպել, որ դիմահարդարը իր էջից հեռացրել է այն բոլոր լուսանկարները, որտեղ նա ամուսնու հետ է։
««Արդեն պարզ է, որ Գոհարը հեռացրել է Սեգեյին իր կյանքից»,«Ախր այնքան գեղեցիկ զույգ էին»,«Սերգեյը ամեն ինչից դժգոհ էր, իսկ Գոհարն ամեն ինչ անում էր, որպեսզի իդեալական դառնա»»,-գրել են նրանք։
Դուբայ մեկնելուց առաջ Գոհարն ու Սերգեյը Մալդիվյան կղզիներում էին, որտեղից դիմահարդարը ռոմանտիկ լուսանկարներ էր հրապարակում և սիրառատ գրառումներ անում։ Օգտատերերը նկատել են, որ այդ հանգստից վերադառնալուց հետո զույգը բաժանվել է։ Հիմա նրա էջում Մալդիվյան կղզիներից միայն միայնակ լուսանկարներն են մնացել։
Կրքերն ավելի թեժացան, երբ դիմահարդարի ամանորյա ֆոտոշարքում Սերգեյի փոխարեն հայտնվեց Ձմեռ պապը։ Գոհարը որոշել էր ծնողների տանը Նոր տարին դիմավորել ու բազմաթիվ տեսանյութեր էր հրապարակում Instagram-ի սթորի բաժնում։ Այդ տեսանյութերում ևս Սերգեյը չկար։
Գոհարի և ամուսնու բաժանման մասին լուրերը տարածվեցին, երբ նա ծնողների հետ մեկնել էր Դուբայ, իսկ ամուսինը նրանց հետ չէր։
Իր էջում հարցուպատասխանի ժամանակ Գոհարին հարցրել էին, թե ո՞ւր է նրա ամուսինը, ի պատասխան՝ Գոհարը գրել էր․«Եվ ապրեցին նրանք երկար և երջանիկ, որովհետև ժամանակին բաժանվեցին»։
Սերգեյի Instagram-ի էջում պահպանվել է Գոհարի հետ ընտանեկան լուսանկար, սակայն զույգն այլևս սոցցանցերում իրար չի հետևում։
Նշենք, որ Գոհարի ու Սերգեյի ամուսնության մասին լուրը հայտնի դարձավ 2020 թվականի փետրվարին, երբ Գոհարը տեղեկացրեց, որ հղի է։
Սկզբում Գոհարը չէր ցանկանում ամուսնուն հանրությանը ներկայացնել, քանի որ Սերգեյը չէր ուզում։ Բայց դա երկար չտևեց։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարին, տևական ժամանակ առաջին ամուսնալուծության մասին լուրերին ոչ մի կերպ չարձագանքող Գոհարը, խոստովանեց, որ 2 ամիս է ինչ բաժանվել է ամուսնուց՝ Վահիկ Մարտիրոսյանից։
Սերգեյն ու Գոհարը ամուսնությունից մեկ որդի ունեն՝ Գասպարը։ Հուլիսի 3-ին փոքրիկը կդառնա 1 տարեկան։