Էջմիածնի 41-ամյա բնակիչը դանակահարել է 28-ամյա երիտասարդին և ձերբակալվել

Իրավապահներ, արխիվային լուսանկար
Կասկածյալը խոստովանել է, որ ինքն է դանակահարել երիտասարդին, և մատնացույց արել այն վայրը, ուր նետել է դանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել 28-ամյա երիտասարդի և 41-ամյա տղամարդու միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ պահվող դանակով հարվածներ է հասցրել երիտասարդի մարմնի տարբեր մասերին և փախել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ` հունվարի 3-ին, ժամը 23։15-ի սահմանում։ 28-ամյա երիտասարդը տեղափոխվել է «Վաղարշապատ բժշկական կենտրոն։
Վաղարշապատի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են երիտասարդի՝ մարմնական վնասվածք ստանալու մի շարք հանգամանքներ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հարուցվել է քրեական գործ:
Նույն օրը 41-ամյա տղամարդը ձերբակալվել է և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Կինը` դանակով, տղամարդը՝ օղու կոտրած շշով. 34-ամյա տղամարդուն շատ վնասվածքներ են հասցրել
Նախաքննության ընթացքում կասկածյալի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն և քննչական փորձարարություն, որի ժամանակ վերջինս մատնացույց է արել նաև այն վայրը, ուր նետել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ Կատարվել են նմուշառումներ, առգրավվել են տուժողի և առերևույթ հանցագործություն կատարած անձի հագին դեպքի պահին եղած հագուստները։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է։
Արտառոց դեպք Արարատի մարզում. ննջասենյակում 50-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Էջմիածնում 18–ամյա տղա է դանակահարվել