ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդ, Էթերի Տուտբերիձեի աշակերտ հայազգի Ադելիա Պետրոսյանը Մատչ TV»-ի եթերում պատմել է իր սիրելի գեղասահորդուհու մասին:
14-ամյա մարզուհին խոստովանել է, որ իրեն ամենից շատ դուր է գալիս աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևան։
«Ես փոքր էի, երբ Ժենյա Մեդվեդևան արդեն սահում էր։ Մանրամասն ուսումնասիրում էի նրա ելույթները։ Նա ինձ ապշեցնում էր իր պարով, ուզում էի նրա պես վստահ ու գեղեցիկ սահել։ Ժենյան իմ սիրելի գեղասահորդն է։ Արդյո՞ք նման ենք։ Ժենյայի հետ, իհարկե, չենք խոսել այդ մասին։ Պարզապես տարիներ շարունակ ինձ ասում են` դուք նման եք, և ինչ-որ պահի ինքս հավատացի, որ մենք նման ենք։ Բայց սահելու ոճը, ինձ թվում է, այնուամենայնիվ, տարբերվում է»,-ասել է Ադելիա Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ վերջերս Ադելիա Պետրոսյանը գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում չորրորդ տեղն էր գրավել, ընդ որում, Էթերի Տուտբերիձեի աշակերտը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ քառակի ռիտբերգեր է կատարել: