ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Արարատի մարզի Արմաշ գյուղում երեկ տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 18։20-ի սահմանում ոստիկանությունը «Արարատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արմաշ գյուղ, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը նույն գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Դ.-ն էր, իսկ ննջասենյակում՝ մարմնի մոտ, հայտնաբերել են «Իժ-28» տիպի հրացան։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի կրծքավանդակի վրա կրակոցի հետք կա։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Հանգամանքները պարզվում են։