Ամանորի գիշերն օգտագործած ճայթուկների հետևանքով 2 երեխայի մատներն անդամահատվել են

Սոսւրբ Աստվածամայր. Արխիվային լուսանկար
Դեկտեմբերի 31-ին ճայթուկներ օգտագործած երեխաներից որոշները վնասվածքներ են ստացվել և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել հրավառության տարբեր տեսակներից տուժած 4 երեխաներ` տարբեր աստիճանի վնասվածքներով: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ն։

«Երեխաներից երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ` ճայթուկը պայթել է հենց ձեռքերի մեջ, մյուս երկուսի մոտ համեմատաբար թեթև վնասվածքներ են եղել»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժների կողմից երեխաները վիրահատվել են և դուրս գրվել հիվանդանոցից:
Իտալացին կորցրել է աչքը հրավառության պատճառով. ևս տասնյակ մարդիկ են վիրավորվել