«Վերականգնում, ուժ, նվիրվածություն». Ֆրանսիայի դեսպանը մաղթանքներ է հղել հայ ժողովրդին

2022 թվականի հունվարի 1-ից ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնել է Ֆրանսիան՝ փոխարինելով Սլովենիային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Ֆրանսիան, որը վերջերս է ստանձնել Եվրոպական միության խորհրդի նախագահությունը, կշարունակի գործել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման։ Ֆեյսբուքյան իր էջում նման հայտարարություն է տարածել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

«Ֆրանսիան կշարունակի գործել ի նպաստ Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և դեսպանության ողջ անձնակազմը հայ ժողովրդին են հղել խաղաղության, երջանկության, բարգավաճման իրենց բարեմաղթանքները 2022 թվականի համար։
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային. Արցախ այցելած Պեկրեսին «սև ցուցակ» են գցել
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնել է Ֆրանսիան՝ փոխարինելով Սլովենիային։ Հաջորդ վեց ամիսները կանցնեն «Վերականգնում, ուժ, նվիրվածություն» կարգախոսի ներքո։