ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Մարտի 25-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստների հրաժեշտի հանդիպում: Տեղեկությունը հայտնի է դարձել ArmSport-ին:
Դեռևս հայտնի չէ՝ որ հավաքականի հետ կլինի ընկերական հանդիպումը: Միջոցառմանը կմասնակցեն Գևորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզզելլին, Լևոն Հայրապետյանը, Էդգար Մանուչարյանը, Յուրա Մովսիսյանը։ Ամենայն հավանականությամբ` հանդիպմանը կմասնակցի նաև Լևոն Պաչաջյանը։
Հիշեցնենք՝ ևս մեկ հանդիպում Հայաստանի հավաքականը կանցկացնի մարտի 29-ին՝ մրցելով Նորվեգիայի ընտրանու հետ: Այդ խաղը կկայանա Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի «Ուլեվոլ» մարզադաշտում։