Փաշինյանն ու Ռայիսին անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին

Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցության կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Իրանն ու Հայաստանը կշարունակեն բարձր մակարդակի շփումները։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետութան նախագահ Էբրահիմ Ռայիսիի հեռախոսազրույցի ժամանակ, տեղեկանում ենք Փաշինյանի աշխատակազմից։
Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Ընդգծվել է տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված` երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցության կարևորությունը:

«Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Իրանի նախագահը վարչապետին և հայ ժողովրդին շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով: Իր հերթին, Փաշինյանը շնորհավորել է Իրանի քրիստոնյաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ԻԻՀ–ին շնորհակալություն հայտնել Իրանի հայության ինքնության պահպանման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:
ՌԱԴԻՈ
Ինչու է Իրանը որոշել գլխավոր հյուպատոսություն բացել Կապանում
Հիշեցնենք, որ 2021–ի սեպտեմբերի 17-ին Փաշինյանը Տաջիկստանում հանդիպել է Ռայիսիի հետ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել էին հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։