Iran Airtour-ը սկսել է Թեհրան-Երևան- Թեհրան երթուղով չվերթերը

Արխիվային լուսանկար
Թեհրան-Երևան- Թեհրան չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Iran Airtour ավիաընկերությունը հունվարի 1-ից սկսել է Թեհրան- Երևան- Թեհրան երթուղով չվերթերը: Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
Քաղավիացիան «Flyone Armenia»-ին թույլատրել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնել
Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ iranairtour.ir կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Հիշեցնենք, որ տարեվերջին` դեկտեմբերի 26-ին, հայտնի դարձավ, որ Իրանը հարևան երկրների հետ ցամաքային սահմանները 15 օրով փակում է կորոնավիրուսի նոր` «Օմիկրոն» շտամի տարածումը կանխարգելելու համար։