ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Ադրբեջանցի սերժանտ Էլհան Ավազլին, որը կրակել էր իր երեք զինծառայակիցների վրա, հայտնաբերվել և ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Հայտնել էինք, որ անհայտ պատճառով Էլհան Ավազլին ծառայողական զենքից կրակ է բացել ծառայակիցների վրա։ Նրա կրակոցների հետևանքով մահացել են ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայիլովը և կրտսեր սերժանտներ Ամիլ Ջալիլզադեն ու Ռաֆայել Իբրահիմովը:
Նշվում է, որ Ավազլին հայտնաբերվել է այս գիշեր` ժամը 00։30-ին, Բերձորի` Ադրբեջանի կողմից բռնազավթված գյուղերից մեկում։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հարուցված քրգործն իր հատուկ վերահսկողության ներքո է վերցրել։ Դեպքի առնչությամբ նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան «Գուբադլի» հատուկ սահմանապահ ստորաբաժանման ծառայության գոտում: