Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնուն «բռնացրել» են նոր ընկերուհու հետ

Քանյե Ուեսթ
Չնայած Ուեսթի հրապարակային հայտարարություններին, թե դեռ շարունակում է սիրել Քիմին, նա սկսել է ժամադրությունների գնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնուն` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթին, «բռնացրել» են նոր ընկերուհու հետ։ TMZ-ն հայտնում է, որ Ուեսթին Մայամիի ռեստորաններից մեկում տեսել են 33-ամյա դերասանուհի Ջուլյա Ֆոքսի հետ։
Դեռ վաղուց էին լուրեր շրջանառվում, որ չնայած Ուեսթի հրապարակային հայտարարություններին, թե դեռ շարունակում է սիրել Քիմին, նա սկսել է ժամադրությունների գնալ։ Ի դեպ, նշվում է նաև, որ Ուսեթի և Ջուլյայի միջև հարաբերությունները լուրջ չեն` նրանք պարզապես ժամադրության են գնացել։
Ուեսթը կրկին հրապարակավ ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնալուծվելու հայց էին ներկայացրել 2020թ–ի փետրվարին։ Բաց Քանյեն մամուլում պնդում էր, որ իրենք, հնարավոր է, վերամիավորվեն։
Ուեսթը կրկին հրապարակավ ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից
Ամռանն ամերիկացի ռեփերը թողարկել էր նոր «Come To Life» երգը, որի հոլովակում նկարահանվել էր Քիմը՝ հարսանեկան զգեստով։