ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի - Sputnik. Հայաստանի կառավարությունը արմատապես կփոխի բարձր տեխնոլոգիաներում ստարտափների աջակցության համակարգը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը։
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» գործող օրենքն ուժի մեջ է մտել 2015 թվականին, ու դրա գործողությունը կտևի մինչև 2022 թվականի վերջը: Այս օրենքով սկսնակ ՏՏ ընկերությունները հինգ տարով ազատվում են շահութահարկից ու իրենց աշխատակիցներից 10 տոկոս եկամտահարկ են վճարում։ 2017 թվականին արտոնությունների ժամկետը երկարացվել է հինգ տարով, իսկ օրենքի գործողությունը սահմանափակել են 2022 թվականի ավարտով։ Այդ պատճառով նրանք, ովքեր հիմա դիմում են ներկայացրել ու արտոնյալ ռեժիմ են ստացել, կկարողանան ընդամենը մեկ տարի աշխատել այս տարբերակով։
Վերջապես
Հաջորդ տարի օրենքի գործողությունն ուզում են երկարացնել, բայց կարևորը դա չէ, այլ այն, որ աջակցությունը վերջապես ուզում են առաջարկել ոչ միայն ՏՏ-ի, այլև էլեկտրոնիկայի, կենսատեխնոլոգիայի և բարձր տեխնոլոգիաների այլ ոլորտներին: Չէ որ «հայտեքը» ոչ միայն ծրագրավորում է, իսկ էլեկտրոնիկայով զբաղվողների կամ դեղագործների համար շատ ավելի շատ միջոցներ են պահանջվում, քան «այթիշնիկների»։ Մի քիչ պարզեցնելով կարելի է ասել, որ ծրագրավորողինլավհամակարգիչըբավարարէ, իսկռոբոտկառուցողինհարյուրավորմասերենպետք՝ իրենց մոդելները հավաքելու և բազմիցս փորձարկելու համար։
«Այժմ մենք էկոնոմիկայի նախարարության հետ քննարկում ենք`ինչպես պետք է դասակարգել տնտեսական գործունեության տեսակները և որ գործունեությունն է համապատասխանում բարձր տեխնոլոգիաներ սահմանմանը: Բայց կարևորը հայեցակարգն է, տեխնիկական հարցերը լուծելի են, դրա համար էլ մենք աշխատում ենք», – ասում է Սահակյանը։
Չի կարելի ասել, որ օրենքն օգտակար չէր. վեց տարվա ընթացքում հանրապետությունում 1 069 նոր, փոքրՏՏ ընկերություններ ու նախագծեր ի հայտ եկան, չհաշված խոշոր ընկերությունները (դրանց վրա հարկային արտոնությունները հասկանալի պատճառներով չեն տարածվում)։ Կան ընկերություններ, որոնք փոքր էին, դարձել են խոշոր և դուրս են մնացել արտոնյալ ռեժիմից, բայց դա, անշուշտ, դրական փոփոխություն է։ Բայց զարգացող երկրի համար քիչ է միայն ծրագրավորողներ ունենալը, հարկավոր են էլեկտրոնիկներ, մեխանիկներ, ֆիզիկոսներ, դեղագործներ և այլն։ Այդ խնդիրը կլուծվի օրենքի նոր խմբագրմամբ։ Բացի այդ, նախապատվությունը կտրվի այն թիմերին, որոնք ստեղծում են սեփական ծրագրեր (այլ ոչ թե աշխատում են աութսորսինգով), ինչպես նաև մարզերի թիմերին։
Նոր պայմաններով դրամաշնորհներ
2020 թվականին Հայաստանի բարձր տեխնոլոգիաների նախարարությունը սկսել է ՏՏ ընկերություններին զարգացման դրամաշնորհներ տրամադրել։ Հաջորդ տարի նաև խորհրդատվություններ կտան, թե ով կարող է դառնալ թիրախային գնորդ, ինչ գնային քաղաքականություն վարել, ինչպես ներդրողներին առաջարկներ անել։ Դրամաշնորհներ կստանան միայն այն ընկերությունները, որոնք կհետևեն այդ առաջարկություններին։
Վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ ստարտափները սեփական սխալների վրա էին սովորում։ Սահակյանը նշեց, որ աշխարհում առաջարկություններ են մշակվել դրանց զարգացման համար, որոնք զգալիորեն նվազեցնում են անհաջողություն ունենալու հավանականությունը:
«Դա նման է շախմատին։ Մենք ուզում ենք ոչ թե պարզապես տղաներին խաղատախտակի մոտ նստեցնել ու ասել` խաղացեք, այլ ցույց տալ, թե ինչպես մարտավարությունը սովորել։ Այդ դեպքում, եթե նույնիսկ դու չհաջողես, գոնե կհասկանաս՝ ինչու», - ավելացրեց նա։
Լավ մշակողը միշտ չէ, որ լավ մենեջեր է
Ստարտափների հիմնադիրներին պետք է նաև հասկացնել, որ ծրագրի մշակողն ու մենեջերը, այնուամենայնիվ, երկու տարբեր մասնագիտություններ են, և պարտադիր չէ, որ լավ ծրագրավորողը կամ ինժեները կարողանա բիզնես մոդել կառուցել և ներդրողներ փնտրել։
Ինքը՝ Սահակյանը, մի քանի տարի ստարտափ-մենեջմենթի կուրս է վարում Հայ-ռուսական համալսարանում, իսկ այժմ փոխնախարարի պաշտոնում ուզում է այդ փորձը տարածել նաև այլ բուհերի վրա։
Ազգային վենչուրային հիմնադրամ
Ստարտափները, որոնք պետական ակսելերացիա կանցնեն, կկարողանան դիմել Ազգային վենչուրային հիմնադրամ, որը կստեղծվի հաջորդ տարի: Կառավարությունը կդառնա դրա համահիմնադիրը՝ տենդերով ընտրված մասնավոր վենչուրային հիմնադրամի հետ։ Կառավարությունը Ազգային հիմնադրամում ինը միլիոն դոլար կներդնի, մասնավոր ներդրողը՝ առնվազն նույնքան։
Նոր վենչուրային հիմնադրամում ուզում են մի քանի կլաստերներ բացել՝ «կանաչ» ու կենսատեխնոլոգիաների, արհեստական բանականության, «մեծ տվյալների» և այլն:
Առայժմ կառավարությունը մանրամասն չափանիշներ չի մշակել՝ որ ստարտափները դրամաշնորհներ կստանան, ինչ ծավալներով և ով կկարողանա ստանալ ազգային վենչուրային հիմնադրամի աջակցությունը։ Այդ մանրամասները կմշակվեն հաջորդ տարի։ Կարևորն այն է, որ զարգացման ուղղությունն արդեն ընտրված է։