Վագրի տարում ծնվածները. լուսանկարներ

Ահա և սկսվեց Սև Ջրային Վագրի տարին։ Համարվում է, որ այս նշանի տակ ծնվածներն էությամբ առաջնորդներ ու ապստամբներ են։ Այս նշանի ներկայացուցիչներն ապրում են իրենց կանոններով ու հեշտ ուղիներ չեն փնտրում։ Բայց եթե գտնում են իրենց ճանապարհը, ապա հասնում են իսկական ճանաչման։
Sputnik
1 / 16

Դերասանուհի Էմիլյա Կլարկը Կաննի 71-րդ կինոփառատոնում «Solo: A Star Wars Story» ֆիլմի պրեմիերայի ժամանակ։

2 / 16

Թոմ Կրուզը NBC–ի նկարահանման հրապարակում։

3 / 16

Դերասանուհի Պենելոպե Կրուսը 71-րդ Կաննի կինոփառատոնում։

4 / 16

Բրիտանացի մագնատ Ռիչարդ Բրենսոնը բենգալյան վագրի հետ

5 / 16

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը հանդես է գալիս Սուրբ ծննդյան շնորհավորանքով

6 / 16

Դերասան Ռոբերտ Պատինսոնը Կաննի 70-րդ կինոփառատոնում «Լավ ժամանակ» (Good time) ֆիլմի պրեմիերայի ժամանակ

7 / 16

Դերասանուհի Էմի Ադամսը Հոլիվուդյան «Փառքի պուրակում»

8 / 16

Դերասան Լեոնարդո Դիկապրիոն Կաննի 72-րդ կինոփառատոնում «Մի անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time in Hollywood) ֆիլմի ցուցադրության ժամանակ

9 / 16

Երգչուհի Լեդի Գագան

10 / 16

Երգիչ և դերասան Ադրիանո Չելենտանոն

11 / 16

Դերասանուհի Մեգան Ֆոքսը «Met Gala 2021» միջոցառման ժամանակ

12 / 16

Հոակին Ֆենիքսը Կաննում

13 / 16

Վիկտորյա Բեքհեմը օծանելիքի սեփական շարքը ներկայացնելիս։

14 / 16

Դերասանուհի Դեմի Մուրը Բևերլի Հիլզում Կանանց միջազգային օրվա տոնակատարության ժամանակ

15 / 16

Դերասան Քրիստիան Բեյլը «Բեռլինալե 2019» 69-րդ կինոփառատոնի ժամանակ

16 / 16

Դերասանուհի Էլ Ֆեննինգը Կաննի 72-րդ կինոփառատոնում «Մի անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time in Hollywood) ֆիլմի ցուցադրության ժամանակ

Sputnik Արմենիան որոշել է ներկայացնել հայտնի մարդկանց, որոնք լույս աշխարհ են եկել հենց այս նշանի տակ։ Իսկ թե բազմաթիվ հորոսկոպների նկարագրությունները որքանով են համապատասխանում նրանց, դատեք ինքներդ։
Այս մարդիկ ապացուցելու ոչինչ չունեն. նրանց ճանաչում ու սիրում են աշխարհի տարբեր անկյուններում (կամ էլ ատում են, ինչու ոչ, չէ՞ որ դա էլ է ճանաչման տեսակ)։
Ինչպիսի կլինի 2022–ը Խոզի տարում ծնված կանանց և տղամարդկանց համար
Ամեն դեպքում մենք վստահ ենք, որ նրանք մեզ դեռ շատ կզարմացնեն իրենց տաղանդով։
2022 թվականի ռոմանտիկ հորոսկոպը․ ինչ փոփոխություններ են սպասվում սիրային ճակատում