Ուկրաինայի պաշտպանության նախարարին ծաղրում են «զրահակրծկալի» համար. լուսանկար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԶՈւ տարածքային պաշտպանության ուժերի հրամանատար է նշանակել Յուրի Գալուշկինին
Ալեքսեյ Ռեզնիկովի տեսքը շատերին է զարմացրել։ Ոմանք խորհուրդ են տվել նորմալ կոստյում հագնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովին սկսել են քննադատել ու ծաղրել, երբ նախագահ Վլադիմիր Զելենսկու վարչակազմը պաշտոնական կայքում բարձրաստիճան պաշտոնյանների համատեղ լուսանկար է հրապարակել։
Խոսքը հունվարի 1-ին արված հրապարակման մասին է, որում հայտնում էին, որ Զելենսկին Յուրի Գալուշկինին նշանակել է Ուկրաինայի Զինված ուժերի տարածքային պաշտպանության հրամանատար։ Լուսանկարում Զելենսկուց և Ռեզնիկովից բացի պետական այլ այրեր էլ կան, սակայն պաշտպանության նախարարն ակնհայտորեն աչքի է ընկնում իր կոստյումով։
Facebook-ի ուկրաինացի օգտատերերը, որոնց ծիծաղեցրել է նրա տեսքը, խայթող մեկնաբանությունների շքերթ են սկսել։ Օգտատերերից մեկը՝ Per Asperas մականունով, ենթադրել է, որ պիջակի երկու կողմերը իրար չեն հասնում «զրահակրծկալի» պատճառով։
«Հատկապես հոյակապ է պաշտպանության նախարարը։ Խայտառակություն»,-ավելացրել է Իգոր Պոլիտովը։
Բայդենի և Զելենսկու բանակցությունները 1.5 ժամ են տևել
Մեկ այլ օգտատեր՝ Վլադիմիր Օստրովսկին, նախարարին կոչ է արել լուսանկարվելուց առաջ նորմալ կոստյում հագնել, որովհետև ինքն ամաչում է։
Մեկնաբանությունների մի մասը հեռացվել է, ինչը նկատել են հենց իրենք՝ օգտատերերը։
Հայկական TV-ների հետքերով. Ուկրաինայում մի քանի ալիքներ չեն ցուցադրել Զելենսկու ուղերձը