Թալիբները հայտարարել են, որ 80%–ով ավարտել են հարյուրհազարանոց նոր բանակի ստեղծումը

Աֆղանստան
Աֆղանական նոր բանակի կազմավորմամբ զբաղվում է նորաստեղծ կոմիտեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի - Sputnik. Աֆղանստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Էնայաթուլլա Խավարիզմին հայտարարել է, որ թալիբները 80%-ով ավարտել են 100 հազար մարդուց բաղկացած բանակի կազմավորման գործընթացը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նոյեմբերին Աֆղանստանի զինված ուժերի շտաբի պետ Կարի Ֆասիհուդինը Al-Jazeera հեռուստաալիքին ասել էր, որ թալիբները պատրաստվում են 150 հազար մարդ ներգրավել աֆղանական նոր բանակում:
Ինչպես նշել է Խավարիզմին, աֆղանական նոր բանակի կազմավորմամբ զբաղվում է 20 հոգանոց նորաստեղծ կոմիտեն:
Դրա հետ մեկտեղ թալիբների պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց աշխատանքն են վերսկսել այն աշխատակիցներն ու զինծառայողները, որոնք գերատեսչությունում են ծառայել մինչ «Թալիբանի» իշխանության գալը։
Թալիբներն արգելել են երաժշտություն միացնել մեքենաներում և տեղափոխել առանց հիջաբի կանանց
Հիշեցնենք` օգոստոսի սկզբին թալիբները հարձակվեցին Աֆղանստանի կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին նրանց հաջողվեց մտնել Քաբուլ։ Հաջորդ օրը նրանք հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի լույս 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը։ Սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, որը գլխավորում է Մոհամմադ Հասան Ախունդը:
Աֆղանստան․ հասարակ մարդկանց կյանքը թալիբների օրոք
*«Թալիբանը» ահաբեկչական գործունեության համար գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:
Աֆղանստանում արգելել են կանանց բժշկի գնալ առանց տղամարդկանց ուղեկցության