Սարսափելի վթար Ռյազանի մարզում, մահացածներ ու տուժածներ կան. տեսանյութ

Ավտոբուսում ընդհանուր առմամբ եղել է 49 ուղևոր։ Չի բացառվում, որ վարորդը քնել է ղեկի դիմաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Ռյազանի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով 5 մարդ է մահացել, ևս 16-ը վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՆԳՆ-ի տարածաշրջանային ղեկավարությունը։
Վթարը տեղի է ունեցել Մոսկվա–Աստրախան ճանապարհին՝ Սկոպինսկի շրջանի Վոսլեբովո գյուղի մոտ։
«Մոսկվա-Աստրախան ուղերթի ավտոբուսը, Մոսկվայի կողմից շարժվելով դեպի Աստրախան, բախվել է երկաթուղային կամրջի հենասյանը», - ասել են ոստիկանությունից:
Ավտոբուսում ընդհանուր առմամբ եղել է 49 ուղևոր։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները, Քննչական կոմիտեն լուծում է քրեական գործ հարուցելու հարցը։
ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է` չի բացառվում, որ ավտոբուսի վարորդը քնել է ղեկի դիմաց։
«Իզվեստիան» առաջին կադրերն է հրապարակել դեպքի վայրից։
Յարոսլավլում երեխաներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել, տուժածներ կան. տեսանյութ