Քութայիսի «օրենքով գողերի» առաջնորդին սպանել են որդու աչքի առաջ

Աթենքում սպանել են Քութայիսի «գողական» սփյուռքի առաջնորդներից մեկին՝ Շոթա Թևդորաձեին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Հունաստանում կրակոցով սպանել են Քութայիսի «գողական» սփյուռքի առաջնորդներից մեկին՝ Շոթա Թևդորաձեին, որը քրեական միջավայրում հայտնի էր որպես Շոթիկո։ Տեղեկությունը հայտնում է «Փրայմ Քրայմը»։
Գործակալության տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել այս գիշեր Աթենքում։ 41-ամյա Թևդորաձեի գլխին կրակել են որդու աչքի առաջ։
Որպես սպանության հավանական պատճառ նշվում են նրա տարաձայնությունները Վաժա Բիգանիշվիլիի (Վաժա Թբիլիսսկի) հետ՝ Գեգա Մոդեբաձեի «գողական» կարգավիճակի շուրջ։
Տրապիզոնում հավաքի ժամանակ վրացի օրենքով գողին «զրկել են կոչումից»
2021թ․-ի ապրիլի Ռուսաստանում ոստիկանները բացահայտել էին «օրենքով գող» Թենգիզ Գավաշելիշվիլու (քրեական աշխարհում հայտնի էր որպես Թենգիզ Պիցունդսկի) սպանությունը։ Քրեական հեղինակությանը կրակոցով սպանել էին 20 տարի առաջ՝ Սոչիի «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ։ Պարզվել էր, որ կրակողը Սոչիի քրեական աշխարհի նախկին առաջնորդների մեկն է՝ Սերգեյ Չխեթիանին (Չխեթ)։
«Նա մարդասպան չէր». Քեթի Թոփուրիան խոսել է «օրենքով գող» հոր մասին