ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի - Sputnik. Քարվաճառի շրջանում ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա, նրան հոսպիտալացրել են։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հաղորդագրության՝ զինծառայողը Էյնիև Յուսեֆ Սուլեյմանն է, նրա ոտքն անդամահատել են։
Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։