ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Ամստերդամում ոստիկանությունը կոշտ միջոցներ է կիրառել կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքողների նկատմամբ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ոստիկանները ցույցը ցրելու համար անգամ ծառայողական շներ են կիրառել։
Նիդեռլանդներում դժգոհությունները սկսվել են այն բանից հետո, երբ վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է դեկտեմբերի 19-ի ժամը 5:00-ից հունվարի 14-ը երկրում կոշտ սահմանափակումներ կիրառելու մասին, ինչը կապված է «Օմիկրոն» մանրէահիմքի արագ տարածման հետ:
Այդ երկրի իշխանությունների հայտարարության համաձայն` նոյեմբերի 19-ին վերցված նմուշում առաջին անգամ հայտնաբերված «Օմիկրոնը» դարձել է կորոնավիրուսի գերիշխող տարբերակը: