Մոլորակի ամենատարեց բնակիչը նշել է ծննդյան 119-րդ տարեդարձը

Կանե Տանակա
2019թ․-ի մարտին նա հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես մոլորակի ամենատարեց բնակիչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Մոլորակի ամենատարեց մարդը՝ ճապոնուհի Կանե Տանական, այսօր նշել է իր 119–ամյակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կիոդո գործակալությանը։
Տանական ծնվել է 1903թ․-ի ռուս-ճապոնական պատերազմից առաջ։ Նա տեսել է Համաշխարհային երկու պատերազմները, ապրել է հինգ կայսրերի կառավարման օրոք (բարեփոխիչ-կայսր Մեյձիից մինչև վերջինիս թոռան թոռ՝ ներկայիս կայսր Նարուհիտո)։
Կանե Տանական 1923 թվականին
Տանական հիմա ծերանոցում է, նրա նպատակը 120-ամյակը նշելն է։ Ամենից շատ սիրում է գազավորված ըմպելիք և շոկոլադ։
Մահացել է Ֆրանսիայի ամենատարեց բնակիչը. նրան «շնաձուկ» էին անվանում
2019թ․-ին նա հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես մոլորակի ամենատարեց բնակիչ։ Տանական իր կյանքի տևողությամբ ռեկորդ է սահմանել նաև բուն Ճապոնիայում։
2021 թվականի «Տարվա մարդիկ». հայ գիտնականը, հնդիկ գեղեցկուհին ու մյուսները