ՀՀ տարածքում միայն մեկ ճանապարհ է փակ. ո՞ր հատվածներում է ձյուն գալիս

Ճանապարհ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում փակ է Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը (Արագածոտնի մարզ)։
Կցորդիչով բեռնատարների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է։

Արմավիրի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է գալիս։

Գեղարքունիքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արագածոտնի մարզի Աշտարակ-Թալին, Աշտարակ-Ապարան և Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից էլ հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ամանորը Կարմիր ծովի ափին դիմավորողների բախտը չի բերել. Եգիպտոսում ձյուն է տեղացել