Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են

Ճանապարհ
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Ժամը 10:30-ի դրությամբ մերկասառույցով են պատված Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Գեղարքունիքի մարզի և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է։
Մխչյան գյուղում մեքենան վերածվել է մոխրակույտի
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից էլ հայտնել են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Երևանում ավտոմեքենա է այրվել