Երևանում ավտոմեքենա է այրվել

Այրված ավտոմեքենա
Դեպքի վայր մեկնած հրշեջները կարճ ժամանակում մարել են կրակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Երևանի Այվազովսկու փողոցում երեկ ավտոմեքենա է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 20:34-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ֆրանսիայում Ամանորի գիշերը ավելի քան 870 ավտոմեքենա է այրվել
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այվազովսկու փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում կայանած «Lada 2112» մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։01-ին, մարվել՝ 21։20-ին։
Մխչյան գյուղում մեքենան այրվել և վերածվել է մոխրակույտի