ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Այսօր Երևանի Սասունցի Դավթի հրապարակում 55-60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 10։15-ի սահմանում մի կին մոտեցել տարածքում ծառայություն իրականացնող պարեկներին և հայտնել, որ Սասունցի Դավթի հրապարակի 1/1 հասցեի հետնամասում գտնվող վագոն-տնակի մոտ տղամարդու դի կա։
Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել։