Չինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոգրաֆ
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 11.02-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Յունան նահանգում, 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Չինաստանի սեյսմիկ կենտրոնին։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 15.02-ին (Երևանի ժամանակով` 11.02-ին) Լիցզյան քաղաքային օկրուգի Նինլան-Իյան ինքնավար գավառում:
Հունաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:
Վրաստանում երկրաշարժ է եղել. ցնցումները զգացվել են նաև Ալավերդիում, Օձունում, Ագարակում