ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Թթվաջուրն այն տեսքով, որով հայտնի է բնակչության լայն շերտին (այսինքն՝ քացախով մարինադը), ոչ մի կերպ չի կարող փրկել խումարից։ «Мослента»-ի հետ զրույցում ասել է «Крабы Кутабы» ռեստորանի շեֆ խոհարար Արտյոմ Մարտիրոսովը։
Խումարից ազատվելու համար (ինչը հատկապես ակտուալ է Ամանորին) մասնագետը խորհուրդ է տալիս խիտ և կծու արգանակ խմել։ Մարտիրոսովի խոսքով՝ այդ դեպքում օրգանիզմն ավելի արագ կմաքրվի։
Ինչ վերաբերում է թթվաջրին, այն նույնպես, անկասկած, շատ արդյունավետ է, բայց եթե խոսքը աղի, շաքարի և համեմունքների հիմքով ջրի մասին է։ Հենց այդ ըմպելիքն է շեֆ խոհարարն անվանում «կենսատու մարինադ» կամ, պարզ ասած, հեղուկ՝ ջրազրկման դեմ։
Բացի դրանից, նրանք, ովքեր ուզում են շատ արագ ուշքի գալ բուռն գիշերից հետո, պետք է մեծ քանակությամբ յուղոտ սնունդ ուտեն, օրինակ`200 գրամ «Մայրաքաղաքային» աղցան, մեկ ափսե յուղոտ ապուր և հնարավորինս շատ կծու կամ սև պղպեղ։