ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Եգիպտական ծովափնյա հանգստավայրերում կարկուտ ու ձյուն է եկել: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Հուրգադա հանգստավայրում նախ հզոր կարկուտ է տեղացել, ապա ծովափնյա քաղաքը ծածկվել է ձնով:
Ըստ տեղական լրատվամիջոցների` Եգիպտոսում եղանակը վատացել է դեռ Ամանորի գիշերը: Հունվարի 1-ին Եգիպտոսում աննախադեպ ցուրտ է գրանցվել։
Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով՝ վատ եղանակի պատճառով երկրում երեք մարդ է մահացել։ Եգիպտական 5 շրջաններում արտակարգ եղանակային պայմանների պատճառով փակվել են դպրոցները։
Հիշեցնենք՝ Միջերկրական ծովի ափին գտնվող եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում ձյուն էր տեղացել նաև դեկտեմբերի 20-ին: