Ոչ մի արտառոց դեպք. «Շտապօգնության» տնօրենը՝ Ամանորին կանչերի մասին

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Զանգերի հիմնական պատճառները սրտանոթային հիվանդությունների և վիրուսների գանգատներն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. «Շտապ օգնություն» ծառայությունն Ամանորի այս օրերին աշխատում է բնականոն հունով և արտառոց կանչեր չի ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

«Մենք աշխատում ենք սովորական ռեժիմով, արտառոց միջադեպեր չեն գրանցվել»,- ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով` զանգերի հիմնական պատճառները սրտանոթային հիվանդություններն են և սեզոնային վիրուսները։
Իտալացին կորցրել է աչքը հրավառության պատճառով. ևս տասնյակ մարդիկ են վիրավորվել