Թուրքիայում բարձրացել է բնական գազի սակագինը

Անկարա
Թուրքական պետական գազատար ընկերությունը հրապարակել է հունվար ամսվա սակագների աղյուսակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Թուրքիայում բնական գազի սակագները բարձրացել են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ Թուրքիայի պետական գազամատակարարման ընկերությունը (BOTAŞ) իր կայքում տեղադրել է հունվար ամսվա սակագների աղյուսակը։ Պարզվում է, որ բնակչության համար գազի սակագները կբարձրանան 25%-ով, արդյունաբերության ոլորտում՝ 50%-ով, իսկ էլեկտրաէներգիա արտադրողների համար՝ 15%-ով։

Գինը սպառողների համար կկազմի 1860 լիրա (140 դոլար) հազար խորանարդ մետր բնական գազի համար, ինչը 25%-ով բարձր է գործող սակագնից։

Արդյունաբերական բաժանորդների սակագներում, որոնց տարեկան սպառումը հունվարին կազմել է ավելի քան 300 հազար խմ, գազի 1000 խմ-ի գինը բարձրացել է 50%-ով՝ մինչև 6300 լիրա (472 ԱՄՆ դոլար)։
Հունվարի 1-ից թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կվերանա
Թուրքիայի տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում, իսկ գազի գնի թանկացումը տեղի է ունենում ազգային արժույթի արժեզրկման ֆոնին։ Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշել է հաշվարկային տոկոսադրույքը 15%-ից իջեցնել 14%-ի, ինչը հանգեցրել է ազգային արժույթի անկմանը. դեկտեմբերի 20-ին դոլարը հասել է ռեկորդային 18,4 լիրայի։ Բայց նույն օրվա երեկոյան անկումը փոխարինվել է զգալի աճով, արդյունքում լիրան վերականգնել է վերջին շաբաթների կորուստները։ Դեռևս 2021 թվականի հունվարին թուրքական արժույթը վաճառվում էր մեկ դոլարի դիմաց 7,4 լիրա փոխարժեքով։