Քարոզչական պաստառներից մինչև 1000 տոնածառ. ինչպես է Մոսկվայում փոխվել Ամանոր նշելը

Մոսկվա. Արխիվային լուսանկար
90 տարի առաջ Մոսկվայում Նոր տարվա զարդարանքները երեքն էին՝ տոնածառեր, քարոզչական պաստառներ և լույսեր։ Այսօր Ռուսաստանի մայրաքաղաքի զարդարանքները բազմաձև են՝ ներառելով ժամանակակից տեխնոլոգիաները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Առաջին անգամ Ռուասաստանում լայնամասշտաբ Նոր տարի նշել են 1930-ականներին։ Այդ ժամանակ Մոսկվայում բոլոր զարդարանքները ձեռքով էին պատրաստում։
90 տարի առաջ Մոսկվայում Նոր տարվա զարդարանքները երեքն էին՝ տոնածառեր, քարոզչական պաստառներ և լույսեր։ Այս մասին ՌԻԱ Նովոստին տեսանյութ է հրապարակել։
2022-ին արդեն ՌԴ մայրաքաղաքում ամանորյա զարդարանքները բազմաձև են՝ ներառելով ժամանակակից տեխնոլոգիաները։ Լուսային և գունային տեխնիկաներ, 5000 լամպերից բաղկացած լույսեր, իսկ ամբողջ քաղաքում 1000-ից ավելի տոնածառ է դրված։
Դրանցից ամենամեծերը՝ մոտ 25 մ, Պոկլոնսկայա սարի, Սլավոնական հրապարակի և Լյուբյանկայի վրա են։