ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Մոսկվայի երեք օդանավակայաններում հունվարի 1-ին ավելի քան 80 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Yandex.Tablo»-ի տվյալներին։
Ըստ տեղեկությունների՝ հունվարի 1-ին «Վնուկովո» օդանավակայանում երեք չվերթ է հետաձգվել, երեքը՝ չեղարկվել, «Դոմոդեդովո» օդանավակայանում հինգ չվերթ է հետաձգվել, իսկ «Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է 72 և հետաձգվել երկու չվերթ։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 31-ին, ավելի քան 180 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել էր «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում։