Մխչյան գյուղում մեքենան այրվել և վերածվել է մոխրակույտի

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Արարատի մարզի Մխչյան գյուղում մեքենան այրվել և վերածվել է մոխրակույտի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 10։00-ի սահմաններում։ Տեղեկացրել են, որ Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 37 տան դիմաց ավտոմեքենա է այրվում։
1500-ից ավելի բեռնատար է մնացել «Վերին Լարսում». նրանց մեջ կան նաև հայկականներ
Դեպքի վայր ժամանած ԱԻՆ հրշեջները մարել են Opel Omega-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։