Ի՞նչ կփոխվի ՀՀ քաղաքացիների կյանքում 2022թ–ի հունվարի 1-ից

Տարեց տղամարդ
Ակցիզային հարկերի ու մաքսատուրքերի ավելացումներն անխուսափելիորեն կհանգեցնեն պարենային ու ոչ պարենային մի շարք ապրանքների թանկացման։
Sputnik
ՀՀ կառավարությունը վստահեցնում է, որ 2022թ–ին ՀՀ քաղաքացին ավելի լավ է ապրելու. Բարձրանալու են թոշակներն ու նպաստները, նվազելու է եկամտահարկը։
Հնարավոր թանկացումների մասին գերադասում են չխոսել, թեև դրանք արդեն իսկ ակնհայտ են։ 2022թ–ի հունվարի 1-ից Հայաստանում դարձյալ բարձրանալու է գույքահարկը, թանկանալու են որոշ ծառայություններ, ներմուծվող ու տեղում արտադրվող սննդամթերքը, այդ թվում`ի հաշիվ ակցիզային հարկի ու մաքսատուրքերի բարձրացման։
Հետաքրքրական մեկ դիտարկում ևս` 2022թ–ի հունվարի 1-ից ՀՀ աշխատող քաղաքացիները կսկսեն 1 տոկոսով ավելի ցածր եկամտահարկ վճարել (2021թ–ի 21 տոկոսի փոխարեն` 20 տոկոս)։ Բայց դրա փոխարեն 1 տոկոսով կավելանա աշխատավարձից վճարվող սոցիալական վճարը` 2021թ–ի 3.5 տոկոսի փոխարեն դառնալով 4.5 տոկոս։ Այսինքն` աշխատավարձից վճարվող հարկաչափերը, ըստ էության, չեն փոխվի, աշխատավարձերն էլ հիմնականում կմնան նույնը։
Ի՞նչ կփոխվի ՀՀ քաղաքացիների կյանքում 2022-ի հունվարի 1-ից․ Հարկեր
Հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիներից գանձվող հարկերը կկրեն հետևյալ փոփոխությունները.

Եկամտահարկը կնվազի 1 %–ով, սոցիալական վճարը կավելանա 1%-ով, գույքահարկը կավելանա 5%-ով։
Ակցիզային հարկերը ևս ավելանալու են.
Էթիլային սպիրտ (100 %-ոց) 1 լիտրը` 1020 դրամով (3380–ից 4400 դրամ),
սպիրտային խմիչքներ` 1 լիտրը` 610 դրամով (2030–ից 2640 դրամ),
ծխախոտ` 1000 հատը` 1 660 դրամով (11070-ից 12730 դրամ),
որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկը հաշվարկվում է հարկի հաշվարկման, գործակցի կիրառմամբ։ Այդ գործակիցը 2022թ–ից կավելանա 0.03-ով (1.03-ից դառնալով 1.06)։
Ակցիզային հարկերի բարձրացումն իր հերթին կհանգեցնի այդ հարկով հարկվող ապրանքների վերջնական գների թանկացման։
Թանկացումները չեն շրջանցի նաև ներկրվող ապրանքները, քանի որ 2022թ–ի հունվարի 1-ից բարձրանալու են նաև երրորդ երկրներից ներկրվող ապրանքների, մասնավորապես սննդամթերքի կամ սննդի արտադրության մեջ կիրառվող նյութերի մաքսատուրքերը։ Օրինակ` տավարի սառեցված մսի մաքսատուրքը կբարձրանա 25%–ով, հավի մսինը` 30 %–ով, բրնձինն ու մարգարինինը` 2%–ով։ Կարտոֆիլի ու լոբու սերմացուն կմաքսազերծվեն 1 %–ով ավելի բարձր գներով։ Սա անխուսափելիորեն կհանգեցնի նաև այդ ապրանքների նույնքան թանկացման։ Մանկական ածիկային կերերը նույնպես կթանկանան 1%–ով։
Ի՞նչ կփոխվի ՀՀ քաղաքացիների կյանքում 2022-ի հունվարի 1-ից․ Մաքսատուրքեր
Սննդի արտադրության մեջ օգտագործվող խմորիչների ու թթխմորների մաքսատուրքերը կավելանան 4.5 %–ով, իսկ ապակե շշերինն ու բանկաներինը` 6%–ով։
Թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի (նեֆրիտ, սուտակ, զմրուխտ, շափյուղա) մաքսատուրքը կավելանա 1-5%–ով, արծաթինը` 4.5%–ով, ոսկունը` 3-6%-ով։
Սակագների թանկացումը ևս արդեն իրողություն է. ջուրը հունվարի 1-ից արդեն թանկացել է 20.47 դրամով` 180 դրամից դառնալով 200.47 դրամ (սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ)։
Հայաստանը թանկ կվճարի էժան գազի համար. ռուսական կողմի հետ բանակցություններն ավարտվել են
Իսկ Էլեկտրաէներգիայի սակագնի շուրջ քննարկումները դեռ ընթացքի մեջ են։ Այն թերևս կվերանայվի 2022թ–ի փետրվարի 1-ից, ամենայն հավանականությամբ հետևյալ չափերով.
ամսական մինչև 200 կՎտ/ժ սպառողների համար` 1.5 դրամ (գիշերայինը` 41.5 դրամ, ցերեկայինը` 31.5 դրամ),
201-400 կՎտ/ժ սպառողների համար` 3.5 դրամով (գիշերայինը` 43.5 դրամ, ցերեկայինը` 33.5 դրամ),
400 կՎտ/ժ–ից ավելի սպառողների համար` 5.5 դրամով (գիշերայինը` 45.5 դրամ, ցերեկայինը` 35.5 դրամ)։
Համատարած թանկացումների ֆոնին, ինչպես արդեն նշեցինք, կառավարությունը փորձում է մեղմել ամենաանապահով խավերի կյանքի ծանրությունը։
2022թ–ի հունվարի 1-ից 2 100 դրամով կավելանան նվազագույն կենսաթոշակը (26 500-ից դառնալով 28 600 դրամ) և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը (26 500-ից`28 600 դրամ)։
Զինհաշմանդամության կենսաթոշակը կավելանա 3000 դրամով.
1-ին խմբի համար այն 40 000–ից կդառնա 43 000 դրամ,
2-րդ խմբի համար` 30 000–ից 33 000 դրամ,
3-րդ խմբի համար՝ 27 000–ից 30 000 դրամ։
Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող կենսաթոշակը ևս կբարձրացվի 3000 դրամով (27 000 դրամից հասցնելով 30 000 դրամի)։
Մանկուց հաշմանդամություն ունեցող երեխայի նպաստը կավելանա 10 500 դրամով (26 500–ից հասնելով 37 000 դրամի)։
Ի՞նչ կփոխվի ՀՀ քաղաքացիների կյանքում 2022-ի հունվարի 1-ից․ Թաշակներ, նխաստներ