Հարի Փոթերի հերոսները 20 տարի անց. հատուկ սերիա է հրապարակվել

«Հարի Փոթեր» ֆիլմաշարի հատուկ էպիզոդը
Երկար ժամանակ հարցականի տակ էր ֆանտաստիկ գրքերի հեղինակի` Ջոան Ռոուլինգի ներկայությունը ֆիլմում, քանի որ վերջինս տրանսֆոբ արտահայտություններ էր արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, հունվարի 1 - Sputnik. Հունվարի 1-ին համացանցում հրապարակվել է «Հարի Փոթեր» ֆիլմաշարի հատուկ էպիզոդը, որը ստացել է «Հարի Փոթեր, 20 տարի անց. վերադարձ Հոգվարթս» անվանումը:

Հատուկ էպիզոդը նվիրված է ֆիլամաշարի 20-ամյակին, նկարահանվել են բոլոր ութ ֆիլմերի սիրելի դերասաններն ու դերասանուհիները, ներառյալ Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինտը և Էմմա Ուոթսոնը։

Բացի այդ սերիայում կան նաև հարցազրույցներ ֆիլմի վրա աշխատած մարդկանց հետ։
Հանդիսատեսին ոչ միայն լեգենդար ֆիլմաշարի գլխավոր դեմքերի հետ հանդիպում է սպասվում, այլև նախկինում չհրապարակված հարցազրույցներ ու արխիվային կադրեր: Երկար ժամանակ հարցականի տակ էր ֆանտաստիկ գրքերի հեղինակի Ջոան Ռոուլինգի ներկայությունը ֆիլմում, քանի որ վերջինս տրանսֆոբ արտահայտություններ էր արել։ Ռոուլինգը Թվիթերում գրել էր, որ սեռափոխված կինը տղամարդ չէ, նաև ծաղրել էր «դաշտան ունեցող մարդ» արտահայտությունը։ Դրանից հետո նա ամերիկյան հանրության մեծ մասի կողմից քննադատության էր արժանացել, ու Փոթերի մասին նոր սերիայի ռեժիսորները մտավախություն ունեին, որ Ռոուլինգի ներառումը ֆիլմում կարող է քննադատության արժանանալ։
Սակայն ամեն դեպքում գրքերի հեղինակը նկարահանվել է ֆիլմում, թեև նրա ներառումը անբնական է թվում. նրա հետ հարցազրույցն ակնհայտորեն նկարահանվել է ավելի ուշ և առանձին տաղավարում։
Warner Bros-ի նախագահ Թոմ Աշեյմանի խոսքով` «Հարի Փոթեր, 20 տարի անց. վերադարձ Հոգվարթս» ժապավենը «հարգանքի տուրք է բոլորին, ում առնչվել է ֆիլմաշարը` նկարահանող խմբից մինչև հավատարիմ երկրպագուներ, որոնք շարունակում են աջակցել կախարդական աշխարհի ոգուն»: