Համակարգչային խաղերից կախվածությունը հիվանդություն է. ԱՀԿ

Տղան համակարգչի մոտ. Արխիվային լուսանկար
Մասնագետները նշում են, որ համակարգչային խաղերի նկատմամբ չափից ավելի հետաքրքրությունը հղի է առողջական բացասական հետևանքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համակարգչային խաղերից կախվածությունը ճանաչել է որպես հիվանդություն։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։

Խաղային կախվածությունը ներառվել է հիվանդությունների 11-րդ միջազգային դասակարգման մեջ (ICD-11), որը կազմակերպությունը մշակել է 10 տարի։

Հիվանդությունը դասակարգվում է որպես կախվածություն առաջացնող վարքի խանգարում:
Նշենք, որ մի քանի տարի առաջ ԱՀԿ-ն տեսախաղերից կախվածությունը ճանաչել էր որպես առանձին հիվանդություն, սակայն դեռևս չկար դրա ախտորոշման և բուժման ընդհանուր ընդունված համակարգ: 2019 թվականին գրանցվել է դեռահասի հոսպիտալացման առաջին կլինիկական դեպքը՝ տեսախաղերից կախվածության պատճառով։ Նախկինում նմանատիպ դեպքեր արդեն գրանցվել էին, բայց չափահաս գեյմերների մոտ։
Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում
Մասնագետները նշում են, որ համակարգչային խաղերի նկատմամբ չափից ավելի հետաքրքրությունը հղի է ոչ միայն կախվածությամբ, այլև երեխայի առողջության համար բացասական հետևանքներով՝ տեսողության խանգարումով, ողնաշարի կորությամբ, անքնությամբ։ Հաճախ նման երեխաների մոտ նկատվում է դյուրագրգռություն և ագրեսիվություն:
Մասնագետների մի այլ խումբ էլ հակառակ կարծիքի է՝ նշելով, որ այն երեխաները, որոնք հաճախ են վիդեոխաղեր խաղում, իրենց ագրեսիան առողջ կերպով դուրս են բերում և կռիվների մեջ չեն մտնում հասակակիցների հետ։