Հայկական TV-ների հետքերով. Ուկրաինայում մի քանի ալիքներ չեն ցուցադրել Զելենսկու ուղերձը

Վլադիմիր Զելենսկի. Արխիվային լուսանկար
Այս և նախորդ տարիներին մի քանի հայկական հեռուստաալիքներ չէին հեռարձակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ ցուցադրելով միայն կաթողիկոսինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը ուկրաինական «Պրյամոյ» և «Պյատիյ» հեռուստաալիքները երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու ամանորյա ելույթի փոխարեն ցուցադրել են երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կոչը, հաղորդում է «Իզվեստիան»:

Նշվում է, որ Եվրոպական համերաշխություն կուսակցության առաջնորդ Պորոշենկոն «Օլիգարխների մասին» օրենքի ընդունումից հետո վաճառել է իրեն պատկանող այդ երկու հեռուստաալիքները։

Պորոշենկոյի ուղերձը գալիք 2022 թվականի համար տևել է մոտ 5 րոպե։ Կադրում քաղաքական գործիչը եղել է կնոջ՝ Մարինայի հետ։ Նախկին նախագահն իր ելույթում հիմնականում խոսել է Դոնբասում տիրող իրավիճակի մասին։
Մեր երկրներին խաղաղություն և բարգավաճում եմ մաղթում. ՌԴ դեսպան Կոպիրկինի ամանորյա ուղերձը
Նշենք, որ այս տարի հայկական «Երկիր Մեդիա» հեռուստաալիքը չի հեռարձակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Փոխարենը ցուցադրվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի ուղերձները։
Նախորդ տարի` նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո, հայաստանյան պատմության մեջ առաջին անգամ մի քանի հեռուստաալիքներ չէին ցուցադրել երկրի ղեկավարի ամանորյա ուղերձը՝ ցուցադրելով միայն կաթողիկոսինը։ Դրանք էին «Երկիր Մեդիա», «Հ2», «Արմնյուզ» ու «5-րդ ալիք» հեռուստաընկերությունները։