Ֆրանսիայում Ամանորի գիշերը այրվել է ավելի քան 870 ավտոմեքենա

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը զեկուցել է տոնական գիշերը տեղի ունեցած միջադեպերի մասին և շնորհակալություն հայտնել ոստիկանության աշխատակիցներին ծառայության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Ֆրանսիայում Ամանորի գիշերը այրվել է ավելի քան 870 մեքենա, հայտնում է BFM TV-ն՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենին։
Մասնավորապես, ուրբաթ լույս շաբաթ գիշերն այրված մեքենաների թիվը կազմել է 874։ Այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ ավելի ցածր է. օրինակ՝ 2019 թվականին անհայտ անձինք ոչնչացրել են ավելի քան 1,3 հազար ավտոմեքենա։
Նախարարի խոսքով՝ մեկ գիշերվա ընթացքում Ֆրանսիայում բերման է ենթարկվել ավելի քան 440 մարդ, որոնցից մոտ 380-ը ձերբակալվել են։
Իտալացին կորցրել է աչքը հրավառության պատճառով. ևս տասնյակ մարդիկ են վիրավորվել
Միաժամանակ նվազել է ոստիկանների վրա հարձակումների թիվը։
Վարչության պետը շնորհակալություն է հայտնել տոնական գիշերը քաղաքների փողոցներում հսկող ոստիկաններին և ժանդարմերիայի աշխատակիցներին։